Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլլահ Ալ-Խուլեյֆիի հետ։

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կատար քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված աշխատանքները։
Ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով ձևավորված ակտիվ դինամիկան շարունակելու և կոնկրետ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման պատրաստակամությունը։

17483559288225.jpeg (287 KB)

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի պետնախարարը քննարկել են ներդրումների խրախուսման հնարավորությունները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Գազայում տիրող իրավիճակին։

17483559280067.jpeg (271 KB)

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

You may also like...