Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումից հետո կայացել է արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

Ֆիդանը նշել է, որ անցյալ շաբաթ ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը և Թուրքիան այդ հարցում պատրաստ է ցուցաբերել ամեն տեսակ աջակցություն։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը նշել է, որ Լավրովի հետ քննարկել են Սիրիայում և Գազայում տեղի ունեցղող զարգացումները և ընդգծել, որ Թուրքիան և ՌԴ-ն պատրաստ են աշխատել Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ֆիդանը ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարևոր անկյունաքարը առաջնորդների կողմից հաստատված և վստահության վրա հիմնված հարաբերություններն են։

You may also like...