Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չնախատեսված այցով եղել է Արտաշատի ԲԿ-ում:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է նախարարը՝ տեղեկացնելով, որ կենտրոնը համալրվել է նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով:

500960218_1010109721209283_197098265464488249_n.jpg (153 KB)

«Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է:

Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման առումով, որը վստահաբար իրականացնելու ենք:

500799889_1010109757875946_2293958983590053972_n.jpg (257 KB)

Բարեխիղճ և հետևողական աշխատանքը չի կարող պտուղ չտալ:

Կուզենայի նաև կարդալ Ձեր դիտարկումները կենտրոնի փոփոխությունների մասով. այն ինձ համար շատ կարևոր է»,- գրում է նախարարը:

You may also like...