Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

Սահմանազատմամբ մենք նույնպես ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում, չեզոքացնում ենք խոցելիությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը:
Ես հուսով եմ, որ կանոնակարգի համապատասխան կիրականացվի և կանոնակարգը, քանի որ ամբողջությամբ նկարագրվել է գործընթացը, չեմ կարծում, որ վտանգներ կան»,- ասաց նա:

Նշենք որ Մհեր Գրիգորյանը սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահն է:

You may also like...