Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը
Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Դեսպանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը:
