Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է խաղաղություն կնքել, բայց ոչ ցանկացած գնով:
Այս մասին Reuters-ին ասել է Կրեմլի ամենաբարձր մակարդակով դիրքորոշմանը ծանոթ բարձրաստիճան ռուսաստանյան աղբյուրը։
Պուտինը ցանկանում է արևմտյան երկրներից ստանալ «գրավոր» պարտավորություն՝ չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի արևելք և այդպիսով «պաշտոնապես բացառել» Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային դաշինքի անդամակցությունից, հայտնել են բանակցություններին ծանոթ աղբյուրները։
Բացի այդ, Ռուսաստանի պահանջների շարքում են՝
- Ուկրաինայի չեզոք կարգավիճակը
- Արևմտյան որոշ պատժամիջոցների վերացումը
- սառեցված ակտիվների հարցի լուծումը
- Ուկրաինայի ռուսախոս բնակիչների պաշտպանությունը:
