Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել

Վաշինգտոնը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման ջանքերին:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Երկարատև խաղաղությունը կապահովի ավելի բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջան և կստեղծի ավելի մեծ հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։
Հիմա ժամանակն է խաղաղության հասնելու և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսելու:

Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր է ԱՄՆ-ի համար»,- գրել է Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։

Նամակի տեքստը տարածել է Ալիևի մամուլի ծառայությունը։

You may also like...