Ապարան-Քուչակ ճանապարհի ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. նախարարը հորդորում է զգոն լինել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի ճանապարհներին վերջին ժամերին գրանցված պատահարների հետևանքով տուժածների թիվը:

«Ապարան-Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում է համապատասխան բուժում, ունի տարբեր տեսակի կոտրվածքներ:

27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:

Վանաձոր՝ տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել է Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիտալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները՝ խուսափելու նման ողբերգական դեպքերից»,- գրել է նախարարը:

You may also like...