Ձրի հասկացության հետ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք. այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի. վարչապետ (տեսանյութ)

Հայաստանում պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական գույքն օգտագործում են ոչ արդյունավետ ու մասնակի,  կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում, ըստ որի՝ պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ, իսկ վճարներն ուղղվելու են պետական բյուջե։

Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վարձակալության պայմաններում պետական մարմինները ստիպված կլինեն ավելի պատասխանատու կերպով վերաբերվել տարածքների օգտագործմանը։
Նրանք կգիտակցեն, որ այդ տարածքներն ունեն հաշվարկային արժեք, և դա կօգնի խուսափել տարածքների անարդյունավետ կամ չարաշահված օգտագործումից։
«Այսինքն՝ կառավարության շե՞նքն էլ ենք վարձակալությամբ վերցնելու»,- հետաքրքրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչին դրական արձագանք ՝է տվել Խուդաթյանը։

«Ընդհանրապես, ձրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք, նախ՝ ոչ մի բան բացարձակապես անվճար չէ, կամ այն, ինչ անվճար է, նշանակում է, որ արժեք չունի։ Ցանկացած արդյունքի համար պետք է վճարել, իսկ թե ով է վճարում՝ դա ուրիշ խնդիր է»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ բարեփոխումը պետք է գնա, հանդիպի պրոբլեմին, որ հասկանան՝ ոնց են լուծում։

«Այն, որ մենք նստած ենք այս աթոռների վրա, գին ունի, այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի, եթե չվճարվի, այդ աթոռը կկոտրվի, էլ չենք կարող նստել»,- ասել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...