Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին

Թուրքիան կարգավորման զգուշավոր գործընթաց է անցնում Հայաստանի հետ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Երբ և՛ խաղաղությունը, և՛ կարգավորումը ձեռք բերված լինեն, մենք կտեսնենք, որ մեր երկրները շահում են դրանից։

Այսինքն՝ այս հարցում նվազագույն մտահոգություն չկա»,- ասել է նա և հավելել, թե Թուրքիան ուրախ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է:

Էրդողանը փոխանցել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է խաղաղության գործընթացին:

«Մենք նույնպես անհրաժեշտ ներդրում ենք կատարում և պատրաստ ենք դա անել հետագայում: Խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար», — ասել է նա:

You may also like...