Ակնկալում ենք՝ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» բացելու քայլերին. Էրդողան

Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» բացելու քայլերին. այս մասին օկուպացված Արցախից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Զանգեզուրի անցումը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլ նաև Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող նոր ինտեգրացիոն գիծ։

Կարճ ժամանակում այս անցման բացումը կամրապնդի նաև Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։

Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը։

Իրականում, մենք կցանկանայինք, որ նրանք օգուտ քաղեն այս «երկկողմ շահող» մթնոլորտից:

Կատարված յուրաքանչյուր քայլ, բացված յուրաքանչյուր դուռ ու միջանցք տնտեսական շահ կապահովի և ժամանակի ընթացքում երկրներին կմոտեցնի միմյանց», — ասել է Էրդողանը։

You may also like...