Այցելեցի Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն. այն լուրջ բարեփոխումների կարիք ունի. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն:

«Կենտրոնը լուրջ բարեփոխումների՝ պացիենտների հոսքերի կառավարման, տարածքների արդյունավետ օգտագործման, կազմակերպչական և ծառայությունների ծավալի ու շրջանակի փոփոխման կարիք ունի:
Ուրախ եմ արձանագրել, որ բժշկական կենտրոնն ունի բավականին արհեստավարժ և զարգացմանը ձգտող բուժանձնակազմ, և վստահ եմ, որ նախանշված փոփոխությունների արդյունքում անհամեմատ բարելավում ենք ունենալու հասանելիության և որակի բարձրացման առումով:

Մի բան կարող եմ ասել` մեր պացիենտները սեր են և արժանի լավագույնին, ինչը ապահովելու ենք քայլ առ քայլ»,- գրել է Ավանեսյանը:

You may also like...