«Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը
«Новая Волна 2025» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը:
Այս մասին հայտնել է Կամերային թատրոնը:
«Հպարտ ենք քեզնով, Սուրեն ջան։ Կամերային թատրոնի ողջ ընտանիքը քեզ հետ է՝ ոգով, սիրով ու հավատով։
Մաղթում ենք վառ ելույթ, անսպառ ուժ և, իհարկե, հաղթանակ»,- ասված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Մրցույթը տեղի է ունենալու օգոստոսի 21-26-ը՝ Կազան քաղաքում:
