Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել
Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել:
«Համակարգչային շերտագրման սարքով ու բժշկական այլ ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը, ինչպիսին Գավառի բժշկական կենտրոնն է, այժմ կարող է շատ ավելի լայն ծավալով ծառայություններ մատուցել»,- բժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ծանոթանալով օր օրի բարելավվող պայմաններին` նախարարն ընգծել է, որ այս կենտրոնում պարբերաբար ավելանում են մատուցվող ծառայությունների քանակը, ինչը համահունչ է որդեգրած ռազմավարությանը. բուժծառայությունները պետք է տեղում հասանելի դառնան մարզաբնակ մեր քաղաքացիներին:
Լինելով բոլոր բաժանմունքներում՝ նախարարը բավարար է համարել բուժկենտրոնի զարգացման տեմպը:

Այստեղ իրականացվելու է նաև կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը`պետական պատվերի շրջանակում:
Մարզային բնակչության բուժծառայությունների համալիր սպասարկումը ապահովելու համար այս պահին քննարկվում է պոլիկլինիկայի նոր շենքի նախագիծը:

