Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղղես քո հաւատարիմների կողմը. Փաշինյանը սաղմոսից մեջբերում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում սաղմոսներից մեկից մեջբերում է արել՝ գրելով.

«8 Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ,

եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանուի:

9 Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ,

եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին:

10 Երբ դու երեւաս,

նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես.

Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց,

եւ հուրը նրանց կը լափի:

11 Երկրից կը կորչի պտուղը նրանց,

իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց:

12 Չարամտութեամբ խոտորուեցին քեզնից, դաւեր նիւթեցին,

բայց չեն կարող իրագործել դրանք:

13 Դու նրանց հալածական կ՚անես,

եւ նրանց երեսը կ՚ուղղես քո հաւատարիմների կողմը:

Սաղմոս 20․8-13»:

You may also like...