Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում կողմերին չի հաջողվել պայմանավորվածության հասնել հրադադարի հաստատման շուրջ
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում անցկացված բանակցություններն ավարտվել են։
Այս պահի տվյալներով հայտնի է, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել հրադադարի շուրջ, սակայն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հումանիտարի հարցերի շուրջ:
«Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստվում են գերիների նոր խմբաքանակ ազատ արձակել»,-այսօր Ստամբուլում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
Ռուսաստանը Ուկրաինային հուշագիր է փոխանցել պատերազմի ավարտի պայմանների մասին, ասել է The Economist-ի լրագրող Օլիվեր Քերոլը։ «Բանակցությունների ևս մեկ փուլ կլինի, ինչ էլ որ դա նշանակի, հստակ ժամկետ չկա»,- ասաց լրագրողը։
Պատվիրակությունները չեն սեղմել միմյանց ձեռքերը և չեն արել որևէ առաջարկ, որը կարող է ցույց տալ առաջընթաց որևէ հնարավոր գործարքի հարցում, քանի որ Վլադիմիր Պուտինը հրաժարվում է հետ կանգնել իր առավելապաշտական պահանջներից, հաղորդում է Financial Times-ը:
Բանակցությունները կենտրոնացել են հումանիտար խնդիրների վրա, հաղորդել է Օլիվեր Քերոլը: «Դրանք տևել են մեկ ժամից մի փոքր ավելի, ինչը խոսում է այն մասին, որ քննարկելու շատ բան չկար», — գրել է նա: