Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 25 հազար 669 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1666 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +142 միլիոն դրամ):

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89,4 հազար դրամ է:

You may also like...