Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել. փակ դատական նիստ է նշանակվել
Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Այս մասին հայտնել է Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:
2025 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 17։50-ին, նշանակվել է փակ դատական նիստ՝ կալանքի երկարաձգման հարցի քննարկման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղեկյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:
Ըստ ՔԿ տեղեկատվության՝ անձը խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, և նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Քննչական կոմիտեն նաև մանրամասնել է Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթները:
