Երկրաշարժ Թուրքիայում. կա 1 զոհ, 69 վիրավոր
Թուրքիայի Մուղլայի Մարմարիս քաղաքում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժ, մեկ հոգի զոհվել է, կա 69 վիրավոր, X-ում գրել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նախնական տվյալներով՝ քաղաքի տարածքում բնակելի շենքերում փլուզումներ չեն արձանագրվել։
Երկրաշարժի ժամանակ խուճապի արդյունքում, ըստ Թուրխիայի ներքին գործերի նախարարի, 14-ամյա մի աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժշկական միջամտություններից հետո հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։
Մուղլայում և նրա շրջաններում խուճապի և բարձրությունից ցատկելու հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 69 քաղաքացի, նշել է նա։
