Ստամբուլում բանակցություններն անհրաժեշտ մեր շուտափույթ հաղթանակի և նեոնացիստական կառավարության լիակատար ոչնչացման համար. Մեդվեդև

Ռուսական զորքերը շարունակում են իրենց հարձակումը, և Կիևի համար հատուցումն անխուսափելի է։

Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Հատուցումն անխուսափելի է։ Միևնույն ժամանակ, մենք պետք է հիշենք. մեր բանակը ակտիվորեն առաջ է շարժվում և կշարունակի առաջ շարժվել։

Ամեն ինչ, ինչը պետք է պայթի, անպայման կպայթի, իսկ նրանք, ովքեր պետք է ոչնչացվեն, կանհետանան:

Ստամբուլում բանակցությունները անհրաժեշտ չեն ինչ-որ մեկի կողմից հորինված անիրատեսական պայմաններով փոխզիջումային խաղաղության համար, այլ մեր շուտափույթ հաղթանակի և նեոնացիստական ​​կառավարության լիակատար ոչնչացման համար։

Սա է ռուսական հուշագրի իմաստը, որը հրապարակվեց երե։», — գրել է քաղաքական գործիչը։

You may also like...