Ադրբեջանն աչքի է ընկել գլոբալ էներգետիկ անվտանգության հանդեպ հավատարմությամբ. Թրամփ

Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ գործընկերությունն ու տարածաշրջանի էներգետիկ կայունությունը:

Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Բաքվի էներգետիկ շաբաթվա» մասնակիցներին ուղղված ուղերձում:

Թրամփի ուղերձն ընթերցել է ԱՄՆ պետդքարտուղարության գլխավոր խորհրդականը:

Իր ուղերձում ԱՄՆ նախագահը նշել է, որ վերջին 30 տարիներին Ադրբեջանն աչքի է ընկել տարածաշրջանի էներգետիկ ոլորտում առաջատարությամբ և գլոբալ էներգետիկ անվտանգության հանդեպ հավատարմությամբ:

Թրամփը նշել է, որ ակնկալում է էներգետիկ ոլորտում հետագա համագործակցությանը՝ հասնելու ավելի մեծ էներգետիկ անկախության, կայուն զարգացման և տնտեսական աճի:

You may also like...