Կարանտինային վնասատուների հայտնաբերման հարցը ուսումնասիրվում է. ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորի արգելքի մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակել Հայաստանում աճեցված ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Պատճառը ըստ կառույցի հաղորդագրության՝ «Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան» կանխելն է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց ռուսական կողմը կասկածներ ունի, որ հայկական սերտիֆիկատով ՌԴ է արտահանվել 3րդ երկրից բերված ծաղիկ:
«Իրենք կասկածներ ունեն, որ երրորդ երկրից ծաղիկները բերվել են Հայաստան և հայկական սերտիֆիկատով արտահանվել Ռուսաստան: Մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերման հարցը դեռ ուսումնասիրվում է»,- ասաց նա։
Ըստ պատասխանատուի, ընդհանուր առմամբ, երրորդ երկրներից շատ քիչ ծաղիկ է ներմուծվում և սպառվում է Հայաստանում: Ռուսաստան արտահանվում է մեր երկրում արտադրված ծաղիկը:
