Պետբյուջեի միջոցներով Վանաձորում փողոցաշինական աշխատանք է մեկնարկել

ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը:

Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Հիմնանորոգվող փողոցի երկարությունը մոտ 2.3կմ է։

Այս պահին շինարարի կողմից կատարվում են մայթերի քանդման, մայթերի հիմքի պատրաստման, հողային աշխատանքներ։

Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։

495387240_998703782474173_7624377986245266618_n.jpg (776 KB)

Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի գոյություն ունեցող ծածկի ֆրեզում և նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

500034624_998703749140843_837879883809233976_n.jpg (597 KB)

Ըստ շինարարական կազմակերպության ներկայացուցչի, հիմնանորոգման աշխատանքները կատարվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում։ Վարդանանց փողոցը Վանաձորի ամենամեծ ինտենսիվություն ունեցող փողոցներից է։ Առայժմ երթևեկը չի խոչընդոտում շինաշխատանքներին։

494762569_998703772474174_6067570051376823586_n.jpg (677 KB)

Սակայն ասֆալտբետոնե ծածկի տեղադրման փուլում խաչմերուկ առ խաչմերուկ երթևեկը կսահմանափակվի, և վարորդներին կառաջարկվի այն շրջանցել այլ ճանապարհներով, որպեսզի առավել արդյունավետ կազմակերպվի հիմնանորոգման գործընթացը։

You may also like...