Ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ վարի. Փաշինյանը՝ առողջ ապրելակերպի մասին

Սննդի անվտանգության ստանդարտների սահմանումը պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է:

Առողջ ապրելակերպը նույնպես պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է՝ սկսած մեր դպրոցներում և մեր համայնքներում մարզական ենթակառուցվածքներից,  որոնք ստեղծվում են պետական բյուջեի միջոցների՝ ներառյալ սուբվենցիոն և ոչ սուբվենցիոն ծրագրերով:

Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիների ընկալումն առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար հանրահռչակման ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ իմ կողմից հեծանիվ վարելու մղումը որոշակի բյուջետային ծրագրի իրականացում է՝ ցույց տալու, որ ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չէ ուղղակի:

Կներեք, բայց իմ կարծիքով, ամոթ է, որ չքշի»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը:

You may also like...