Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում և նահանջում, այդ պատճառով փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին

Կիևի ռեժիմը, որն առանց այդ էլ լեգիտիմ չէ, վերածվում է ահաբեկչական կազմակերպության։

Այս մասին հունիսի 4-ին կառավարության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կիևի հովանավորները ահաբեկիչների հանցակիցներ են:

Ո՞վ է ընդհանրապես բանակցում ահաբեկիչների հետ»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում և նահանջում է առաջնագծի ողջ երկայնքով, ուստի փորձում է ահաբեկչական հարձակումներով վախեցնել ռուսներին։

You may also like...