Մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը Ստամբուլում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հնարավոր է համարել Թուրքիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը Ստամբուլում։

Այս մասին Ֆիդանն ասել է TRT լրատվամիջոցի հետ զրույցում, նշելով, որ պաշտոնական Անկարան պատրաստ է կազմակերպել նմանատիպ հանդիպում:

Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիան «մշտապես հետևողական դիրքորոշում է պահպանել և դեմ է տարածաշրջանում պատերազմին»։

«Մենք մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան։ Եվ արդեն խոսքը միայն երկու երկրի մասին չէ։ Նրանց թիկունքում կան այլ պետություններ, որոնք հստակ դիրքորոշում են որդեգրել»,-նշել է նա։

Ֆիդանը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած քայլերի մասին ուկրաինական ճգնաժամի շրջանակներում, այդ թվում սևծովյան հացահատիկի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը:

Ավելի վաղ Ստամբուլում անցկացվել էր ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը:

You may also like...