Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են փոխադարձ չվերթների վերաբերյալ հարցեր
Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Մասուդ Փեզեշքիանը և Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ գործակցությունը, բարձր գնահատել Բաքու-Թավրիզ չվերթի վերականգնումը և Բաքու-Թեհրան չվերթների թվի ավելացումը:
Նախագահներն ընդգծել են, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում այժմ շրջադարձային պահ է և հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ակտիվացնել տարբեր ոլորտներում շփումները։
Նշվում է, որ Փեզեշքիանը և Ալիևը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի շուրջ։
