Ակնհայտ է, որ տնտեսական ազատություններն այսօր շատ ավելի մեծ են. Ալեն Սիմոնյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը՝ մասնավորապես նշելով, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով, և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով:

«Նախևառաջ, դրա մասին խոսում են թվերը:

Ակնհայտ է, որ տնտեսական ազատություններն այսօր, միանշանակ, շատ ավելի մեծ են:

Միանշանակ է, որ մեր տնտեսվարողները չեն վազվզում և հավելավճարներ չեն տալիս հարկայինների պետերին, կաշառքներ չեն տալիս, ծանոթներ չունեն վարչապետի անվտանգության ղեկավարության մեջ, իմ անվտանգության աշխատակիցներին չեն ճանաչում, և այլն:

«Յուքոմի» պատմությունը գիտեք. էլի տենց օրինակներ բերե՞մ:

Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ և իրենց զավակներ հանկարծ դառնում էին «Յուքոմի» պես ընկերության ամենամեծ փայատեր»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

You may also like...