Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ ձերբակալվել են. մեղադրանքը հայտնի է

Տեղեկություն է տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանին:

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք:

«Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման համար:

Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը»,- մանրամասնեցին կոմիտեից:

You may also like...