Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառման աշխատանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին և հակակարկտային կայանների արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են կարկտաբեր ամպերի հայտնաբերմանը, կարկուտի ռիսկերի սցենարների մշակման համակարգերի զարգացմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության պասիվ տարբերակներին, ինչպիսիք են գյուղատնտեսական ապահովագրությունը և կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը:
Ըստ պատասխանատուների՝ դրանք ամենաարդյունավետ մեթոդն են գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանելու համար։

Վերոնշյալ խնդիրների լուծման համատեքստում վարչապետը կարևորել է կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառումը և հանձնարարել շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:

