Ադրբեջանական կողմի հետ սահմանային միջադեպերի մասին որոշակի ըմբռնում կա, բայց չկա վերջնական մեխանիզմ. Միրզոյան (տեսանյութ)

Սահմանային կրակոցներն, անշուշտ, մտահոգիչ են, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, այդ կրակոցները քննելու պատրաստակամություն կա մեր կողմից, ինչ-որ դրվագով կարող ենք ասել՝ նաև ադրբեջանական կողմից։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով սահմանային միջադեպերը:

«Բայց որպեսզի բավարար չափով ամեն ինչ պարզվի և բավարար չափով ասենք, որ վաղը էլ չի լինի, ցավոք սրտի, չենք կարող»,-նշել է նախարարը

Նրա հավաստմամբ՝ ադրբեջանական կողմին տեղեկացնում են կրակոցների մասին նաև փաստական տվյալներով, հայտնում, որ այդ կրակոցներն Ադրբեջանից են։ Բայց Ադրբեջանն էլ հակառակն է պնդում։

«Հրապարակային անդրադարձներով և հանդիպումներին ասում են՝ չէ, մենք չենք կրակում, դուք եք կրակում։ Մենք էլ ասում ենք՝ դե դուք տվեք փաստական ապացույցներ, և առաջարկում ենք ձևավորել համատեղ հետաքննող մեխանզիմ՝ մասնագետների կողմից, որոնք կկարողանան մոտենալ կոնկրետ վայր ու փորձել հանգամանքներն ուսումնասիրել։

Հիմա խոսակցություն ադրեբաջնական կողմից ունենք, որոշակի ըմբռնում էլ կա, բայց վերջնական ձևավորված մեխանզիմը չկա»,-ասել է նախարարը:

Ըստ Միրզոյանի՝ ԵՄ դիտորդները մի քանի առիթով հանդես եկել են հայտարությամբ, մի քանի առիթով արձանագրել միջադեպ, բայց ասել են, որ տեղում չեն եղել, ըստ այդմ էլ, հստակ եզրակացություն չեն կարող անել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...