Ավելի քան կեսով կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը. Արայիկ Հարությունյանը՝ 2024-ի կատարողականի մասին (տեսանյութ)
Ավելի քան կեսով կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը:
«Ծախսերն այս պահին առանձին տողով կդժվարանամ ասել: Մենք դա ավելի շատ կարող ենք տեսնել 2025 թվականին, որովհետև, ըստ էության, մեքենաների կրճատումը եղել է տարեվերջին:
Բայց շեշտակի է լինելու կրճատումը, նախ՝ որովհետև երկու անգամ պակասել են մեքենաները, և երկրորդ՝ մեքենաների մի մասն էլեկտրական է կամ հիբրիդ, այսինքն՝ էլեկտրականությամբ են լիցքավորվում այդ մեքենաները: 40 մեքենայի տեղն այս պահին ունենք 19 մեքենա»,- ասել է նա:
Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ մեքենաների գնումն ամբողջությամբ իրականացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն:
«Շատ հաճախ երբեմն արժի մի քիչ ավելի թանկ մեքենա գնել, բայց հինը հանձնել, որովհետև տարվա ընթացքում հին մեքենաների վրա շատ ավելի մեծ ծախսեր են լինում: Այսինքն՝ մենք նոր մեքենաների վրա առաջիկա տարիներին, ըստ էության, ծախսեր չենք անի, և շահագործման ծախսերը կկոմպենսացնեն գնման ծախսերը»,- ասել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
