Ամենասուր թիվ 1 հիմնական խնդիրն է օր առաջ փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները. Գալյան
Այս պահի դրությամբ ամենասուր թիվ մեկ հիմնական խնդիրն օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելն է:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խնդիրը փոքր-ինչ այլ է, ավելի բարդ է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այնտեղ պատիժ կրող, անազատության մեջ գտնվող անձինք շատ են՝ 500-ը գերազանցում են, և մենք իրապես կարիք ունենք նոր շենքային պայմանների:
Խորհրդակցելով քաղաքաշինության բնագավառի մեր գործընկերների հետ՝ դիտարկել ենք կարճաժամկետ լուծման հնարավոր տարբերակ, որը ծախսային տեսանկյունից ավելի արդյունավետ է. դա «Էրեբունի» ՔԿՀ-ի հնարավոր վերանորոգումն է, որը մեզնից կպահանջի ավելի նվազ միջոցներ, կլինի ավելի արագ, և հնարավորություն կտա ավելի շուտ փակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն:
Բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր մեծ գաղափարից, որն է՝ նոր, բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխանող ՔԿՀ ունենալը, և մենք այս աշխատանքները տանում ենք զուգահեռ»,- ասել է նախարարը:
