Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

504864465_697747386178636_3680334117882611386_n.jpg (575 KB)

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին՝ Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում:

504912729_697747459511962_7594882395104262509_n.jpg (530 KB)

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին՝ ջերմ ընդունելության համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային՝ շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա:

504409910_697747692845272_8056175665510473482_n.jpg (485 KB)

Առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում՝ նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է:

504947816_697747619511946_6013683667925885173_n.jpg (452 KB)

Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը:

504614551_697747716178603_2536216608854087518_n.jpg (356 KB)504538170_697747802845261_4756050586331525271_n.jpg (376 KB)

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաև ԱԺ շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին:

Մեկ մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ- Պետերբուրգի մշակույթի կոմիտեի և «Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր» թանգարանի կողմից:

504892657_697747822845259_8046521103300123904_n.jpg (484 KB)504985932_697747832845258_445672371678934101_n.jpg (474 KB)

You may also like...