ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել. Նահապետյան
Քննչական կոմիտեից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ նշելով.
«Ներկա պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:
Նահապետյանի խոսքով՝ մեղադրյալ Գոռ Թադևոսյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել 11 հազար 200 դոլարը։
«Եթե ունենանք վերականգնում, ապա շատ ավելի լավ, եթե ոչ՝ կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական ու անշարժ գույքերի վրա. մեղադրյալներն ունեն այդպիսի գույքեր»,- ասաց կոմիտեի նախագահը։
