Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը
Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը, ըստ որի, զինծառայողների մարմինների տեղափոխման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև:
«Մարմինների վերադարձման համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։
Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։
Համակարգող շտաբը Ռուսաստանի Դաշնության այսօրվա հայտարարությունները որակել է որպես «իրականությանը և նախնական պայմանավորվածություններին չհամապատասխանող»։
Ուկրաինական շտաբը հայտնել է, որ Կիևը փոխանակման համար ներկայացրել է ցուցակներ՝ Ստամբուլում բանակցությունների ընթացքում համաձայնեցված կատեգորիաներով, մինչդեռ ռուսական կողմը ներկայացրել է այլ ցուցակներ, որոնք «չեն համապատասխանում այս մոտեցմանը»։
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Ուկրաինական կողմը անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների մարմինների ընդունումը և փոխանակումը:
