Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին Լոռու մարզում մասնակցել է «Mounthree» հյուրանոցի պաշտոնական բացման արարողությանը։

504098309_1142038314632217_5555373793250804644_n.jpg (144 KB)503841659_1142038371298878_234993305318950743_n.jpg (173 KB)

Ինչպես հայտնում են նախարարությունից, հյուրանոցի համասեփականատերերի ուղեկցությամբ Գևորգ Պապոյանը շրջել է հյուրանոցով, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Նախարարը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և կարևորել Հայաստանում նոր հյուրանոցների կառուցման նախաձեռնությունները, որոնք զբոսաշրջիկներին կմատուցեն բարձրակարգ ծառայություններ և հարմարավետ պայմաններ:

505286285_1142038431298872_67474872021564732_n.jpg (167 KB)

«Mounthree» հյուրանոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի հունիսին։

Այս ընթացքում իրականացվել է շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում ձևավորվել է կայուն հիմք մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման համար։ Ստեղծվել է մոտ 50 նոր աշխատատեղ։

504029133_1142038261298889_1706448491006838896_n.jpg (125 KB)

Հետագայում նախատեսվում է ընդլայնել ենթակառուցվածքները՝ ստեղծելով ճոպանուղի, լայն հնարավորություններ ձմեռային հանգստի համար, ինչը թույլ կտա մեղմել Լոռու մարզում զբոսաշրջության սեզոնայնությունը։

«ՀՀ կառավարությունը խրախուսում է նման ներդրումների իրականացումը, որը բարձրացնում է ծառայությունների որակը, ստեղծում նոր աշխատատեղեր և խթանում համայնքների ակտիվ մասնակցությունը զբոսաշրջային կյանքում», — իր ողջույնի խոսքում նշել է նախարարը։

504552901_1142038464632202_8295892203918294357_n.jpg (129 KB)

Սենյակային 32 համարներից բացի, հյուրանոցում առկա են 3 շալեներ, ռեստորաններ, բարեր, փակ լողավազան, սպա կենտրոն, կոնֆերանս դահլիճ, մարզասրահ, այլ ժամանակակից ենթակառուցվածքներ։

504538423_1142038514632197_1492243620399158267_n.jpg (98 KB)

Շրջայցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի ժ/պ Հովհաննես Ավետիսյանը, Փամբակ համայնքի ղեկավարը Սուրեն Կոստանդյանը։

You may also like...