Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվել է

Քրեական վարույթի շրջանակներում այսօր հարցաքննվել է ԼՂ լուծարման փաստաթուղթը ստորագրած վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Քննչական կոմիտեից:

Սամվել Շահրամանյանն ավելի վաղ հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում:

Գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

You may also like...