Վերահաստատվել է COP-17-ն արդյունավետ և ներառական անցկացնելու Հայաստանի հանձնառությունը

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ:

MyCollages (15).jpg (87 KB)

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը:

499424788_1115390747285088_1810390291363926004_n.jpg (638 KB)

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին:

496589714_1115390700618426_643719441364492140_n.jpg (627 KB)

Հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն արդյունավետ և ներառական համաժողովի անցկացման առնչությամբ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական և բովանդակային մասնակցությունը:

You may also like...