ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել. նախարարը հանձնարարականներ է տվել

Հունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։

504688948_679866815012146_9055302808516967919_n.jpg (1.53 MB)505427894_679864098345751_5030786012767645373_n.jpg (1.60 MB)

Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ վարքի դրսևորումները։

Նախարարը հանձնարարել է ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը` հանցավորությանն առավել օպերատիվ հակազդելու նպատակով։

Արփինե Սարգսյանն, անդրադառնալով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին հակազդելու միջոցառումներին, կարևորել է դրանց պարբերական իրականացումը հանրապետության ողջ տարածքում:

505231018_679863715012456_5667151203982575924_n.jpg (1.28 MB)

Արփինե Սարգսյանը, մատնանշելով անչափահասների շրջանում տարվող աշխատանքները, հանձնարարել է կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումներն իրականացնել ամենօրյա ռեժիմով՝ դպրոցահասակներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով:

Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, անդրադառնալով առանձին հանցատեսակների և հասարակական կարգի պահպանությանը, այդ ուղղություններով տվել է կոնկրետ հանձնարարականներ։

505079421_679864148345746_1818334320575559193_n.jpg (1.47 MB)

Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա են դարձել ու դիտարկվել տարբեր հարցեր։

504485047_679864868345674_8835830906796847299_n.jpg (2.04 MB)

You may also like...