Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքերը Ղարաբաղի պատկանելության մասին ափսոսանք և զարմանք են առաջացնում. Ադրբեջանի ԱԳՆ

Հունիսի 9-ին Russia Today-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք և խեղաթյուրում հայ-ադրբեջանական նախկին հակամարտության հետ կապված փաստերը, ափսոսանք և զարմանք են առաջացնում։

Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնական և Պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել:

Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

You may also like...