Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ. Էդուարդ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի հետ։ Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Արդեն 25-րդ վայրկյանին Հայաստանի հավաքականից հաշիվը բացեց Էդուարդ Սպերցյանը, սակայն հետագայում մրցակիցը երկու գոլ խփեց ու առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկան Վասիլիե Արջիչն ու Անդրիա Բուլատովիչը։

Խաղավերջն անցնում էր Ջոն վան’տ Սխիպի սաների առավելությամբ, որոնց հաջողվեց, ոչ-ոքի կորզել. 81-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով աչքի ընկավ Սպերցյանն ու դուբլ գրանցեց։

You may also like...