Մհեր Գրիգորյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին։Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից։
Համաժողովը կանցկացվի հունիսի 18-21-ը։ Այս տարի ուշադրության կենտրոնում կլինեն գլոբալ տուրբուլենտության պայմաններում ընդհանուր ուղենիշների որոնումը, համագործակցության մոդելների վերաիմաստավորումը և կայուն զարգացման հիմքերի ձևավորումը:
Համաժողովի գլխավոր թեման է «Ընդհանուր արժեքները բազմաբեւեռ աշխարհում աճի հիմքն են»։
Համաժողովը ներառում է ավելի քան 1500 միջոցառում, որոնք ընդգրկում են համաշխարհային և Ռուսաստանի տնտեսության զարգացման հիմնական թեմաները;
