Բանկերը կսառեցնեն խարդախության զnհ դարձածների վարկերը մինչև դատարանի որոշման հրապարակումը․ ԿԲ

Հայկական բանկերը կսառեցնեն խարդախության զոհ դարձածների վարկերը մինչև դատարանի որոշման հրապարակումը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նախնական տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է նման 408 դեպք։ Բանկերը պարտավոր են փոխհատուցում վճարել, եթե ապացուցվի անձնական տվյալների և գումարի արտահոսքի մեջ նրանց մեղքը։
Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասում մարդիկ իրենք են անձնական տվյալներ փոխանցել խարդախներին՝ PIN կոդեր կամ քարտի համարներ։

«Եթե խարդախությունը տեղի է ունեցել հաճախորդի անուշադրության պատճառով, բանկերը կփորձեն լուծումներ գտնել անհատական ​​հիմունքներով»,- հավելել է Կենտրոնական բանկի նախագահը։

You may also like...