Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով
Մոսկվան և Վաշինգտոնը շատ շուտով կանցկացնեն խորհրդակցությունների երրորդ փուլը:
«Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը: Առայժմ վաղ է խոսել կոնկրետ ժամկետի մասին, բայց այն, հուսով եմ, կկայանա շատ շուտով»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ներկայում մշտական կապի մեջ են, և դա օգնում է հասկանալ միմյանց և շարժվել առաջ։
«Մենք աշխատանքային շփումներ ունենք Վաշինգտոնի, Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ։ Եվ անհրաժեշտության դեպքում նախագահներն իրենք են անմիջական շփումներ ունենում և քննարկում հրատապ հարցերը։
Դա այն է, ինչ տեղի է ունենում հիմա մշտապես։ Դա մեզ օգնում է ապահովել միմյանց դիրքորոշումների ըմբռնումը և շարժվել առաջ»,- ասել է Պեսկովը:
