Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից:
Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։
Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Հաղորդվում է 11 զոհի մասին:
