Գեղարքունիքի մարզպետը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում. մանրամասներ

Այսօր՝ հունիսի 11-ին, վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում։

Մարզպետը հանձնարարել է ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։

«Հանձնարարեցի նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով»,- իր էջում նշել է Կարեն Սարգսյանը և լուսանկար հրապարակել դեպքի վայրից:

724.jpg (186 KB)

You may also like...