Ուզբեկստանի նախագահը մեքենաներ է նվիրել ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր խաղացողներին
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մեքենաներ է նվիրել ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր խաղացողներին և մարզիչներին՝ ընդհանուր 40 փոխադրամիջոց։
Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, գրում է kz.kursiv.media կայքը:
Բացի այդ, Միրզիյոևը հրամանագիր է ստորագրել ազգային հավաքականի մի խումբ խաղացողների և մարզիչների պատվավոր կոչումներ, շքանշաններ և մեդալներ շնորհելու մասին։
Վերջին որակավորման խաղում Ուզբեկստանը սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Քաթարի հավաքականին։
Խաղից հետո մարզադաշտ է դուրս բերվել 40 BYD մեքենա, որոնց բանալիները հանձնվել են բոլոր խաղացողներին և ազգային հավաքականի մարզչական անձնակազմի անդամներին։
