Վստահաբար գնալու ենք առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղիով. Անահիտ Ավանեսյան

Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է համակարգի առողջության համապարփակ ապահովագրության ներդրման քննարկումներին՝ նշելով, որ օրենսդրական փաթեթի շատ ինտենսիվ քննարկման ընթացքում են Կառավարության շրջանակում և ԱԺ գործընկերների հետ:

«Վստահաբար գնալու ենքառողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղիով: Քննարկում ենք ճանապարհները և փուլայնության հետ կապված որոշակի հարցեր:
Այո՛, սա շատ մեծ բարեփոխում է, իր մեջ ներառում է բազմակոմպոնենտ հատվածներ»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով համակարգի ներդրման ժամկետներին՝ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախագիծն այնպես է շարադրվել, որ ընդունելուց հետո 6 ամսվա ընթացքում այն հնարավոր է գործարկել:

Ավանեսյանը հույս ունի, որ Կառավարությունում ընթացող աշխատանքի շրջանակում քննարկումներն առաջիկայում կամփոփվեն, կարտահայտվեն դիրքորոշումները և ընդհանրական ձևով կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը:

You may also like...