Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահին
Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը առավելագույն ջանքերը ներդնել երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել խորացման ուղղությամբ։
Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

